Բայց սենց լավ, ջահել տղա ես, տելեվիզրով մեծ ես երևում․․․ գյուղացին Վարչապետին․ տեսանյութ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է այցեր կատարում դեպի մարզեր, քայլում տարբեր գյուղերի, քաղաքների փողոցներով, փորձում անձամբ ծանոթանալ, թե ինչ իրավիճակ է տիրում հայաստանյան քաղաքներում և գյուղերում, մարդկանց տրամադրություններին և այլն։

Եվ ահա Նիկոլ Փաշինյանը հերթական այցն է կատրել դեպի մի քանի մարզեր։ Նա կանգ  է առել մի քանի տեղերում և փոքր-ինչ շփվել մարդկանց հետ։ Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում Փաշինյանը շփումներ է ունեցել բնակիչների հետ, շնորհավորել նրանց նոր ճանապարհ ունենալու առիթով և նրանց հետ զրույցում ասել, որ այսպես կտոր-կտոր վերանորոգելու են և ունենալու են նորոգված և լավ ճանապարհներ։

Նրա հետ զրուցելիս՝ մի բնակիչ հաճոյախոսել է Վարչապետին և ասել, որ իրական կյանքում լավ, ջահել տղա է նա, իսկ հեռուստացույցով բավականին մեծ է երևում։

Այս խոսքը շարժել է բոլորի ծիծաղը և ուրախ այսպիսի տրամադրությամբ էլ ավարտվել է բնակիչների հետ հանդիպումը։

Վարչապետի այցից մի փոքր հատված և բնակչի կատակը ուղղված Վարչապետին դիտեք վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: