Բայց մեկ է կիսատ է, դատարկ է, Մե՛ն․․․ Քո կարիքը շատ ենք զգում… Մենուայի կնոջ անսահման հուզիչ հրապարակումը

Անմահացած հերոս Մենուան, ով հայ ժողովրդի մտքի ու հոգու մեջ կմնա որպես  կապուտաչյա հայրնեասեր, հայրենիք տվող անմահ , շարուանկում է ապրել իր զավակների մեջ։

Հերոսի կինը՝ Թամարան, զավակներին միայնակ է  մեծացնում։ Դժվար է առանց հայրիկի երեխաներին մեծացնելը, բայց Թամարան իրական հերոս կին է։

Նա նշել է որդու տարեդարձը և օրվա առիթով հուզիչ հրապարակում է կատարել։ Թամարան մասնավորապես գրել է․ «11.03.15 ծնվեց Մենուայի որդի Սարդուրը… Երջանկությանը չափ ու սահման չկար, մեր կյանքը լուսավորվեց քոթոթիս ծնվելով։

Մե՛ն, ինչքան էիր հպարտանում և ուրախանում Սարդուրի ամեն մի քայլով, արարքով, բառով… սկսել էիր իրա բառերով խոսել։ Հիմա ամեն ինչ անում եմ, Մե՛ն, ամեն անհնարինն ու հնարավորը, որ Սարդուրս ու Արինս ուրախանան և երջանիկ լինեն…

բայց մեկ է կիսատ է, դատարկ է, Մե՛ն․․․ Քո կարիքը շատ ենք զգում… Ամեն ինչ կտայի, որ մյուս նկարում էլ մեր կողքին լինեիր…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: