Բազմազան ավանդույթների երկիրն ու կարտոֆիլի հայրենիքը՝ Բոլիվիա

Հարավային Ամերիկայի կենտրոնական հատվածում գտնվող Բոլիվիան բազամազն ու հետաքրքիր ավանդույթների և սովորույթների երկիր է։ Անգամ միմյանց հարևանությամբ գտնվող գյուղերն ու ավանները տարբեր սովորույթներ ունեն։ Այստեղ հատկապես տարածված են դիմակահանդեսները։ Երկրի մայրաքաղաքը Լա Պասն է։

Պետական լեզուն իսպաներենն է՝ չնայած գործածական է 37 լեզու։ Այն շուրջ 300 տարի Իսպանիայի գաղութն է եղել և կոչվել Վերին Պերու։

Բոլիվիան համարվում է կարտոֆիլի հայրենիքը։ Այստեղ գոյություն ունի կարտոֆիլի 250 տեսակ։

Հարավամերիկյան այս երկրում այլ կերպ է հայտարարվում նաև եղանակի տեսությունը։ Եղանակը կանխատեսվում է ոչ միայն առանձին քաղաքների, այլև դրանց թաղամասերի համար՝ առանձին-առանձին։

Կոկայի տերևներն այստեղ լայն կիրառություն ունեն։ Դրանք օգտագործում են կերակրատեսակներ և ըմպելիքներ պատրաստելու համար։

Ինքնադատաստանը կամ Լինչի դատաստանը Բոլիվիայում միանգամայն օրինական է։

Աշխարհի ամենաարտասովոր բանտերից մեկը գտնվում է Բոլիվիայի մայրաքաղաքում։ Քաղաքի նմանվող այդ ուղղիչ հաստատությունում կան խանութներ, հյուրանոցներ, ինչպես նաև աշխատատեղեր։ Հյուրանոցում գիշերակաց անցկացնելու ցանկություն ունեցող կալանավորներին դրա գումարը վաստակելու հնարավորություն է ընձեռվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: