Աֆրիկայում ծառեր են տնկվում 8 000 կմ-ոց մեծ կանաչ պատ կառուցելու համար

Նման նախաձեռնությունները կարեւոր են:


Կլիմայի փոփոխությունը հիմա ամենասուր խնդիրն է։ Եվ դրա լուծման համար յուրաքանչյուրը պետք է ջանքեր գործադրի։
Աֆրիկայում որոշել են ծառերով կանաչ Պատ տնկել 8 000 կմ-ով։

27 տարբեր երկրներից 399 կամավորներ օգոստոսին սկսել են աշխատանքները։ Պատը սկսվում է Սենեգալի հյուսիսային մասում։ Նախագիծը մեկնարկել է 2007 թ., ցանկանալով դադարեցնել Սահարայի ընդլայնումը: Ծառերը պետք է տնկվեն անապատի Հարավային «պատնեշով»:

Բայց քանի որ կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ մտավախություններն ուժեղացել են, նախագիծն էլ մի փոքր փոխվել է։

Այժմ նպատակն է վերափոխել միլիոնավոր մարդկանց կյանքը գյուղատնտեսական հողերի վերականգնման միջոցով, ապահովել նրանց սնունդը և դադարեցնել հակամարտությունները։ Մեծ կանաչ պատը կդառնա մոլորակի ամենամեծ Կենդանի կառույցը:

Понравилась статья? Поделиться с друзьями: