Արփինե Հովհաննիսյանն ընտանիքի ողջ կազմով լուսանկար է հրապարակել

Արփինե Հովհաննիսյանը լավագույն իրավաբաններից մեկն է, իսկ ժամանակին էլ՝ առաջատար քաղաքական գործիչ։ Արփինե Հովհաննսիյանը այժմ գեղեցիկ ընտանիք ունի և գործունեությունը ծավալում է նեղ մասնագիտական ոլորտում։

Այս անգամ նա հանրայնացրել է ընտանեկան լուսանկար, որտեղ ինքն է, ամուսինը և մի քանի ամսական փոքրիկը։ Լուսանկարում փոքրիկի դեմքը չի երևում։

Մայրիկը խուսափում է հանրայնացրել որդու դեմքը։ Ընտանեկան լուսանկարին կից Արփինե Հովհանիսյանը գրել է․ «Օմար Խայամն ասում էր՝ մի պահիր այն, ինչ հեռանում է քո կյանքից և հետ մի մղիր այն, ինչ գալիս է քո կյանք, և այդժամ երջանկությունն ինքը կգտնի քեզ:

Երջանկության բանաձևերը տարբեր են, բայց այս մեկն ինձ դուր է գալիս իր ռացիոնալ, բայց երազկոտ բովանդակությամբ, թվացյալ պարզությամբ, իսկ իրականում` խորքային ու բարդ լինելով:

Այսօր երջանկության միջազգային օրն է: Գտե՜ք ձեր բանաձևը, հենց միայն ձերը….»։

Понравилась статья? Поделиться с друзьями: