Արցախում ադրբեջանական դիվերսիայի վերաբերյալ իրենց ՊՆ արձագանքը մատնում է դրա տակ ընկած նպատակը․․․

Ստյոպա Սաֆարյանին սոցտիրույթում հազարավոր օգտատերեր են հետևում և ցանկանում մշտապես տեղեկանալ նրա քաղաքական վերլուծություններին։ Այս անգամ քաղաքագետը գրառում է կատարել Ադրբեջանի վերջին գորոծողությունների վերաբերյալ։

Ստյոպա Սաֆարյանը գրել է, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիայի իրական նպատակը մատնում է հենց իրենց ՊՆ հայտարարությունը։ Ըստ Ստյոպա Սաֆարյանի այդ նպատակն է՝ Լաչինում անցակետ ունենալը։

Քաղաքականագետը նշում է, որ դա ադրբեջանական կողմը կարող էր անել նաև միայնակ, սակայն հայկական , ռուսական և նաև արևմտյան դերակատարությունը նրանց խանգարում է։ Արդեն շուրջ վեց ամիս է Ալիևը Պուտինի հետ համատեղ ջանք ու եռանդ չեն խնայուերմ, որպեսզի եռակողմ հայտարարության մեջ նոր պայմաններով զետեղեն։ Երևանը, բնականաբար, մերժում է։

Կա ուղիղ կապ դիվերսիայի և Լավրովի Բաքու կատարած այցի միջև։ Բայց և այս ենթատեքստում էլ Ստյոպա Սաֆարյանը Բաքվի կողմից երկակի խաղ է տեսնում․ Ալիևը նաև դաշույն է խրում ռուսական կողմի մեջքին և խորացնում ռուս խաղաղապահության ճգնաժամը՝ նրանց հանդեպ աճող դժգոհության ֆոնին փորձելով հասնել հայերի և Արևմուտքի ձեռքերով նրանց հանելու։

«Բաքվի խաղը մի կողմից ձեռնտու է ռուսներին, մյուս կողմից էլ դա Արևմուտքում գնահատողներ կգտնվեն….»,- գրառումը եզրափակել է Ստյոպա Սաֆարյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: