Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի գեղեցիկ ընտանիքն ու անփարատելի կարոտը

Մենուա Հովհաննիսյանը մեր ժամանակի պայծառ հերոսներից է, ում մասին դեռ երկար է խոսվելու։ Նա իր կարճատև, բայց բովանդակալից կյանքով շատերի համար անափ հայրենասիրության ու անթաքույց հիացմունքի փայլուն օրինակ է։

Որդու հերոսանալու մասին իմանալուց հետո մայրը՝ Կարին Տոնոյանը, իրարամերժ զգացողություններ ու ապրումներ է ունենում, որոնք էլ պարբերաբար հանրայնացնում է իր սոցհարթակում։

Ամենաթանկին՝ հայրենիքին, իր ունեցած ամենից թանկը՝ որդու կյանքը տված մայրը չի կարողանում վերագտնել ներքին անդորրը հպարտության ու կորստի անամոք ցшվի արանքում։

Վերջերս նա մի հրապարակմամբ պատմել էր, թե ինչպես է Մենուայի զավակներից մեկը խնդրել, որ տատիկն իրեն բերի հայրիկի փոքրիկ նկարը, որ այն ամուր գրկի քնելուց։

Մենուա Հովհաննիսյանն ամուսնացած էր։ Նա երկու հրաշալի բալիկներ ունի։ Մենուայի զավակներից մեկը տղա է, ում Վանի հզոր արքաներից մեկի՝ Սարդուրիի անունով են կոչել, իսկ մյուսը՝ աղջիկ, որին Արիանա անունն են տվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: