Արսեն Սաֆարյանը առաջնագծում է

Կռիվները երկարաժամկետ ընթացքում հաստատ որոշակի սիմվոլներ են հայտնվում, որոնք խորհրդանշում են որոշակի երևույթներ։ Օրինակ այս կռվի պոզիտիվ սիմվոլներից է դարձել սնիկերսը։

Քանի որ շատերն են սնիկերսեր ուղարկել ու այն էլ վրան հետաքրքրաշարժ ու կրեատիվ գրվածքներով, համացանցում նույնիսկ զինվորները հաճախ փոստ են տեղադրում, որտեղ ինչ-որ աղջիկ գրել է սիրո բառեր ու հետո փորձում են գտնել, թե ով էր նա։

Յուրահատուկ քվեստի է վերածվում սնիկերս-նամակ պատմությունը։ Արսեն Սաֆարյանը, ով ևս գնացել է սահման, տեղադրել է սնիկերսի նկար, որի վրա գրված է՝ «Եկեք, որ դուք էլ մեր համար եք սնիկերս առնելու»։ Արսենը նշել է, որ էս ամենը վերջանա շատ ու շատ սնիկերսեր է առնելու։

Թեպետ Արսենը երգիչ է, բայց դա չի խանգարել համապատասխան հագուստը հագնել ու գնալ իր հողի պատշպանության սուրբ գործին միանալ։ Արսենի եղբայրը ևս գնացել է ճակատ։

Понравилась статья? Поделиться с друзьями: