Արթուրն անմшհացավ՝ անավարտ թողնելով իր սերն ու բազում երազանքներ․ ճանաչենք մեր հերոսներին

Պшտերшզմական չшրիքի արդյունքում հազարավոր տներում լույսերն առհավետ մարեցին։ Իսկ տան բնակիչներն ասես չեն ապրում, ուղղակի քայլում են կամ նստում։

Հետպшտերшզմական այս ծանր շրջանում օրի օրի լուսաբանվում են նոր հերոս դարձած տղաներ։

Ճանաչենք նրանցից յուրաքանչյուրին , հիշենք նրանց դեմքերն ու հոգում պահենք նրանց կերտած սխրանքը և խնամքով փոխանցենք սերունդներին, որ անմшհ մնան նրանք։ Անի Քոչարն իր սոցհարթակում գրել է անմшհացած հերոս Արթուրի մասին։

Բալասանյան Արթուրը ծնվել է 2001 թ., Երևանում։ Սովորել Իսակովի անվ․ N132, ապա Մուշեղ Գալշոյանի անվ․ N148 դպրոցում։

Դպրոցն ավարտելուն պես սովորել է Գեղարվեստի ակադեմիայի Ինտերիեր դիզայն բաժինը և զnրակոչվել բանակ։ Ծառայությունն անցկացնում էր Ջաբրայիլում։ Պшտերшզմի սկսման առաջին օրը եղել է առաջնագծում։

Անձնվիրաբար կռիվ տալով թշնшմու դեմ՝ Արթուրն անմшհացավ պшտերшզմի հենց առաջին օրը՝ (ԴՆԹ-ն հաստատվեց փետրվարին) անավարտ թողնելով իր սերն ու բազում երազանքներ, որ դեռ պետք է իրագործեր։ Հավերժ հիշատակ .․․

Понравилась статья? Поделиться с друзьями: