Արամեն իր երկրպագուներին կարևոր հարցում է արել. ահա թե ինչ է հարցրել երգիչը

Արդի շոու-բիզնեսային ոլորտին բնորոշ, տարածված և ընդունված իրողություն է, երբ երգիչները երբեմն դերասանական արվեստով են տարվում, կամ ընդհակառակը՝. դերասաններն են զբաղվում երգարվեստով: Այդ փորձարկումները, էքսպերիմենտալ դրսևորումները երբեմն հաջողությամբ են պսակվում, երբեմն էլ ոչ:

Ինչպես շատերը, սիրված երգիչ Արամեն ևս, սոցցանցային սերտ կապերի մեջ է իրեն հետևողների հետ: Այսօր երգիչն իր էջում կարևոր ու հետաքրքիր հարցում է արել իր երկրպագուներին: Նա հարցրել է, թե արդյոք կցանկանային նրան տեսնել որևէ ֆիլմում որպես դերասան:

Ապա հաջորդել է հաջորդ հարցը. եթե այո, ապա ո՞ր ֆիլմում, ո՞ր ժանրում կամ ո՞ր դերում նրան կցանկանային տեսնել երկրպագուները որպես դերասան: Ինչպես և ենթադրելի է, նրա հարցմանը բազմաթիվ օգտատեր-երկրպագուներ են պատասխանել:

Շատերը գրել են, որ նրան միանշանակ կսազեր ֆիլմում որևէ դերով հանդես գալ:

Օգտատերերից մեկը գրում է, որ նրան առավելաբար տեսում է մաֆիոզի դերում, նչպես նաև պատմական ֆիլմում արքայազնի դերում:

Понравилась статья? Поделиться с друзьями: