Առյուծի հետ Բեյոնսեի նոր լուսանկարը ցնցել է համացանցը

Հայտնի երգչուհի Բեյոնսեն կրկին զարմացրել է Instagram-իր հետևորդներին։ Երգչուհին լուսանկարվել է առյուծի հետ, և երկրպագուները համեմատական են անցկացրել աստղի ու կինոժապավենի կերպարի միջև՝ ակնհայտ նմանություն նկատելով։


Պետք է նշել, որ նոր լուսանկարը Disney-ի «Առյուծ արքա»-ի յուրովի ազդ է, որտեղ Բեյոնսեն հնչյունավորվում է առյուծ- հերոսուհուն՝ Նալային։ Լուսանկարը համացանցի հիթ է դարձել՝ վեց միլիոն հավանում հավաքելով։

Ժապավենն էկրաններին կհայտնվի հուլիսի վերջին։ Այն Disney-ի հայտնի մուլտֆիլմի ռեմեյքն է։ Լուսանկարում Բեյոնսեն սև տոպով է՝ խորը լանջաբացվածքով։ Երգչուհին վարսերը «պոչիկաձև» է հարդարել։

Նա և առյուծն աչքի են ընկնում պատկերի սև ֆոնին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բեյոնսեն Instagram-ում գեղեցիկ հագուստով լուսանկարներ է հրապարակել։ Այդ տեսքով նա ներկա է գտնվել Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտի մրցանակաբաշխությանը։

Հավելենք նաև, որ յուրաքանչյուր անգամ, երբ երգչուհին հանրությանն է ներկայացել, շքեղ տպավորություն է գործել։ Այս անգամը ևս բացառություն չէ։

Բիյոնսեն ռեփեր Ջեյ Զիի կինն է։ Զույգն ունի երեք զավակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: