Աշոտ Տեր-Մաթևոսյան, արդարացա՞ն սպասելիքները սիրելի Նիկոլից, Աշոտ ջան, դե մի ձեն հանի․․․

Դերասանուհի Անհաիտ Մուտաֆյանը սկանդալային գրառում է կատարել, որտեղ մեղադրանքներ է հնչեցրել դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի հասցեին։

Բանն այն է, որ օրերս փակվեց ԳՈՅ թատրոնը․ այն միացվեց Սունդուկյանի անվան մայր թատրոնին։ Անահիտ Մուտաֆյանը դիմելով Աշոտ Տեր-Մաթևոսյանին՝ հարց է հղում նրան՝ արդյոք նա գո՞հ է ստեղծված իրավիճակից և դեռ շարունակո՞ւմ է սատարել Նիկոլ Փաշինյանին։

Դերասանուհին այս մասին մասնավորապես  գրել է․ «ԳՈՅ թատրոնը լուծարեցին և միացրեցին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ ԳՈՅ-ի ողջ անձնակազմը բոյկոտում է, իսկ ի՞նչ է մտածում հայտնի նիկոլամոլ Աշոտ Տեր-Մաթևոսյանը, որը ԳՈՅ-ի դերասան է, արդարացա՞ն սպասելիքները սիրելի Նիկոլից։

Ուշագրավն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ ոգևորված Աշոտի թատրոնի հարցով զբաղվում են «Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Իսկ Աշոտի սիրելի Նիկոլը Աշոտին զրկում է թատրոնից։ Աշոտ ջան, դե մի ձեն հանի, սատարի, ոգևորվի…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: