Աշխարհի 10 ամենահին քաղաքները․ ի՞նչ տեսք ունեն դրանք մեր օրերում

Հանրաճանաչ Big 7 Travel զբոսաշրջային պարբերականը կազմել է աշխարհի 10 ամենահին քաղաքների վարկանիշային աղյուսակը, որոնք միշտ բնակեցված են եղել։

«Ոչ բոլոր քաղաքներն են հանրաճանաչ զբոսաշրջային ուղղություններ, որոշները տվյալ պահին վտանգավոր են, բայց նրանցից յուրաքանչյուրն ունի իր հմայքը»,-նշել են կայքի հեղինակները։

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը բնակեցված է եղել դեռևս Ք․Ա․ 8-10-րդ դարերում։

Երիքով, Պաղեստին։ Այստեղ հնագիտական պեղումների ժամանակ պարիսպներ են հայտնաբերվել, որոնք պատկանում են Ք․Ա․ 6800-ին։

Սիրիայի ամենախոշոր քաղաքներից մեկում՝ Հալեպում 8 հազար տարի շարունակ մարդիկ են բնակվում։

Հունաստանի մայրաքաղաք Աթենքը աշխարհի հնագույն քաղաքներից է։

Հունաստանն, առհասարակ, հայտնի է իր հնամենի քաղաքներով, օրինակ՝ Արգոսը։

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ևս հնավայրեր են հայտնաբերվել, որոնց համաձայն՝ քաղաքը բնակեցվածէ եղել շատ վաղուց։

Ֆայում, Եգիպտոս

Բիբլոս, Լիբանան

Սիդոն, Լիբանան

Ռեյ, Իրան

Понравилась статья? Поделиться с друзьями: