Անտառում կապված շունը օգնություն է աղերսել․ նրա առջև դատարկ տարաներ էին և պլաստիկե արկղ

Անտառում կապված գերմանական հովվաշունը օգնություն է խնդրել։ Նրա առջև դատարկ տարաներ են եղել և արկղ՝ դիմանալու համար։

Գերմանական հովվաշանը ոտքից կապել են ծառին, և նա հաչել է մի քանի օր շարունակ՝ ակնկալելով, որ որևէ մեկը կլսի։ Նրա հույսերն արդարացել են։ Նրա մոտ ուտելիք և ջուր չի եղել՝ միայն դատարկ տարաներ և շների համար նախատեսված պլաստիկե տնակ, որում կարելի է ապրել։ Նա ակնկալում էր, որ իր տերը կվերադառնա, սակայն այդպիսի բան տեղի չի ունեցել։

Շան օգնության կանչերը լսել է մոտակայքում բնակվող մի կին և որոշել այդ մասին կենդանիների փրկարարներին հայտնել։ Նյու Ջերսի փոքրիկ քաղաքի փրկարարական ծառայության աշխատակիցը զանգ է ստացել և հարցրել, թե որքան ժամանակ է հաչում շունը։

«Ես Ձեզ հետ անկեղծ կլինեմ՝ շունը երեք օր է՝ հաչում է»,-ասել է կինը։

Ալեքսը ցնցվել է՝ տեսնելով ծառին կապված գերմանական հովվաշանը։ Նա նստած էր աղբի դույլի վրա՝ կողքին մեկ արկղ և դատարկ տարաներ։

Ալեքսը հասկացել է, որ պարանը փաթաթած է նրա ոտքի շուրջ։ Եթե մեկ օր էլ անցներ, ոտքը, հավանաբար, ստիպված կլինեին անդամահատել։

Ալեքսը շանը կենդանիների համար նախատեսված ապաստարան է տարել։

Понравилась статья? Поделиться с друзьями: