Անսահման հուզիչ տեսանյութ. հերոս Հայկն ու կինը պարզել են երեխայի սեռը․ ահա թե ինչ անուն են շնորհելու փոքրիկին

Օրեր առաջ մեծ ուրախությամբ հայտնել էինք, որ հերոս Հայկ Աղաջանյանը և կինը՝ Տաթևը, սպասում են իրենց առաջնեկին։ Լուրն անչափ ջերմությամբ ընդունվեց հայ հանրության կողմից։

Հայկին ճանաչում են գրեթե բոլորը և անսահման ուրախանում են նրա յուրաքանչյուր ձեռքբերումով և սիրով նաև կիսում են նրա կյանքի այս կարևոր իրադարձությունը և երջանիկ են նրա հետ միասին, քանզի հերոսն արժանի է լավագույնին։

Իսկ այժմ գեղեցիկ զույգը ցույց է տվել առաջնեկի սեռի պարզման արարողության ուշագրավ դրվագները։ Հոլովակն անչափ հուիզչ  է ստացվել և դժվար կլինի այն դիտել առանց արցունքների։ Հայկն ու Տաթևը որդի են ունենալու, ինչի համար անսահման ուրախ են։

Նրանք նաև որոշել են ապագա որդու անունը։ Զույգը փոքրիկին կշնորհի Ռոբերտ անունը՝ ի պատիվ անմահ հերոս Ռոբերտ Աբաջյանի։

Ստորև բերված տեսանյութում կարող եք դիտել հուզիչ դրվագները։ Շնորհավորում ենք զույգին և լավագույնը մաղթում։

Понравилась статья? Поделиться с друзьями: