«Այս գաղջ աշխարհում, երբեմն, արդարություն լինում է»․ Ծովինար Մարտիրոսյանը մոր ոսկե մեդալի մասին

Վաստակավոր դերասանուհի Գրետա Մեջլումյանը մեդալ է ստացել։ Ծովինարը՝ դերասանուհու դուստրը, ով նույնպես դերասանուհի է, լուսանկարներ է հանրայնացրել սոցհարթակում և կից կատարել գրառում, որտեղ հայտնել է , որ մայրը Համո Սահյանի ոսկե մեդալ է ստացել։

Նա գրել է․ «Երեկ մայրս՝ Գրետա Մեջլումյանը, անձամբ Համո Սահյանի որդու կողմից ստացել է Համո Սահյանի անվան ոսկե մեդալ։ Շնորհակալություն։ Այս գաղջ աշխարհում, երբեմն, արդարություն լինում է»։ Մեդալը դերասանուհին ստացել է ապրիլի տասնչորսին՝ Սահյանի ծննդյան օրը։

Մեկնաբանություններում թե՛ Ծովինարի և թե՛ Մեջլումյանի երկրպագուները անկեղծ շնորհավորանքներով ու ջերմ բարեմաղթանքներով են հանդես եկել, հայտնել են իրենց սերը և նշել, որ դերասանուհին իսկապես արժանի է։

Գրետա Մեջլումյանը և Ծովինար Մարտիրոսյանը հիմնականում թատրոնի դերասանուհիներ են։ Սակայն նրանց կարելի է հանդիպել նաև հեռուստասեթությամբ։

Մորը և դստերը միասնական խաղով կարելի է հանդիպել հաճախ։ Նրանք երկուսն էլ հիանալի են կերտում յուրաքանչյուր հատկացված դեր։

Понравилась статья? Поделиться с друзьями: