Այսօր Օլյա Հակոբյանի ծննդյան օրն է․ դիտեք նրա ֆոտոշարքը

Գեղեցկուհի դերասանուհի Օլյա Հակոբյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Վաղ առավոտյան Օլյան ֆոտոշարք է հրապարակել՝ մակագրելով այն յուրահատուկ կերպով։

Նա նշել է՝ այսօր իր ծննդյան օրն է՝ շնորհավորելով ինքն իրեն։

Պայծառ ֆոտոշարքով Օլյան ապշեցրել է իր երկրպագուներին։ Անչափ ոճային ու գեղեցիկ է ստացվել․ ավելին՝ նաև հմայիչ ու կրքոտ։

Նա կրում է երկար, շաաատ երկար զգեստ՝ ուսերը բաց։ Այն համադրել է ջինսե ծավալուն բաճկոնի հետ, որը մեկ կոճկում է, մեկ՝ ոչ։

Ոտնաման որպես Օլյան ընտրել է զամշե երկար կիսաճշտկավոր կոշիկներ։ Լայնեզր գլխարկն ամբողջացնում է կերպարը։ Նա մեկ գլխին է այն կրում, մեկ՝ ոչ։

Օլյան թեթև շպարված է՝ նուրբ թարթչաներկով ու շրթներկով։ Մազերն էլ ուղիղ է հարդարել՝ կարճացնելով մինչև կարե։

Անչափ հետաքրքիր ֆոտոշարք է ստացվել՝ նուրբ ու ոճային։

Շնորհավորենք Օլյային՝ վայելելով նրա գեղեցիկ լուսանկարները։

Понравилась статья? Поделиться с друзьями: