Այսօր Ներսես Շնորհալու հիշատակի օրն է

Օգոստոսի 13ը, Ներսես Շնորհալու հիշատակի օրն է։ Ծնվել է Տլուքում՝ միջագետք։ Ուսումնառել է աստվածաբանություն, պատմաբանություն, երգեր է ստեղծել ու եղել է պատմիչ։

Բազմաշնորհալիության համար է ստացել կոչումը՝ Շնորհալի։ Կլայեցին փոխվել է Շնորհալու։ Ն․Շ-ն եղել է կաթողիկոս՝ 68րդը թվով։ Շնորհալու գերդաստանը կրթված էր։ Ապուպապը Պահլավունի մագիստրոս Գրիգորն էր։ Հետևաբար, ընտելական էր, որ Շնորհալին կրթված էր, թեպետև կարելի ասել ամենակրթվածներից էր իր ժամանակի։ Շնորհալին բազմաժանրային է իր որոնումներում։ Ամենաշատ շարակականները նրա գրչինն են։

Ուղերձը, որպես ժանր, հիմնադրել է Շնարհալին։ Խրատներ ևս գրել է։ Եկեղեցում երգվող օրհներգներից շատերը ևս երգահան Շնորհալու գրչինն են։ Շնորհալին ցանկացել է եկեղեցական երաժշտությունը բազմաժանրացնել, հետաքրքրացնել ու գրավող դարձնել։

Շարականները սիրո միստիկային ներուժ ունեն ու պատկերայնություն, որ մնում են անգերազանցելի գանձեր, ոչ միայն մեր գրականության մեջ։ Շնորհալու անսահման իդեալոգիական թռիչքը, արարել է հոգեթով մտքի նմուշներ՝ մինչ հիմա ու հավետ արժեքավոր։

Понравилась статья? Поделиться с друзьями: