Այսօր Հրաչյա Ղափլանյանի հիշատակի օրն է

Հրաչյա Ղափլանյանի հիշատակի օրն է՝ օգոստոսի 17ը։ Ծնվել է Հրաչյան 1923ին՝ Գարգառում։  1935ին հասկացվում է, որ Հրաչյան շնորհներ ունի արտիստական, մասնավորապես դերասանական։

Դերեր է խաղում ՊԴԹ-ում, ու զուգահեռ ավարտում գեղարվեստա-թատերականը։  1952ին Մոսկվայում գեղ․ թատրոնում է ուսանում։ Միխայիլ Կեդրովի մոտ է աշխատում, որպես ռեժիսորի ասիստենտ-օգնական։ 1953ից 1956ը եղել է ՊՀԹ-ի գեղ․ ղեկավար։ Հետո՝ Սունդուկյանի։ 1962ին օպերայի և բալետի թատրոնի։

Ինքն է հիմնադրել դրամատիկականը, որը կրեց իր անունը։ ՊՀԹ-ի տաղանդավոր մի սերունդ ամբողջ, լքելով այն, գնում են ու ստեղծում են այն ժամանակ դեռ էքսպերեմենտալ դրամատիկը, որը ժամանակի հետ դառնում է համահավասար մնացած թատրոններին ու ոչ փորձարարական։

Ղափլանյանը որոնողական կիրք ուներ ու սիրում էր նորովի մտածել ու բեմականացնել, նույնիսկ հին պիեսները։ Ղափլանյանի դուստրը՝ Տաթևիկը ևս դերասանուհի է, ով ամուսնացած էր Ա․ Խանդիկյանի հետ, սակայն բաժանվեցին, նրանց տղան մահացավ։ Ա․ Խանդիկյանը ղեկավարում է դրամատիկը երկար տարիներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: