Այսօր Լուչիանո Պավարոտիի ծննդյան օրն է

Այսօր Լուչիանո Պավարոտիի ծննդյան օրն է։ Իտալական ծագմամբ տենորը ծնվել է 1935 ին, հոկտեմբերի 12ին։ 20րդ դարի սուպերաստղերից է Պավարոտին։ Nessun Dorma կատարումից հետո Պավարոտին մտավ փոփ կուլտուրայի մեջ ու դուրս եկավ դասական վոկալիստներին հատուկ ավելի նեղ շրջանակից։

1990ին սկսվեց Պավարոտիի համագործակցությունը Դոմինգոյի հետ և Խոսե Կարրերասի հետ «երեք տենոր պրոեկտում»։ Թեպետ Պավարոտին ավելի փոփ երգչի ստատուս ձեռք բերեց, բայց դա չխանգարեց նրան դասական վոկալիստ լինելուց ու մեծ հաջողություններ գրանցելուց հենց դասական վոկալում։

Պավարոտին Մոդեն քաղաքում է ծնվել, հացթուխի ու երգչի ընտանիքում։ Հայրը Պավարոտիի սիրում էր նրան ձայնագրել կասետների վրա ու հետագայում Պավարոտին սիրով դրանք լսում, որպես գեղեցիկ հիշողություն։ 1954ից մեծ վոկալային դպրոց անցավ Պավարոտին հայտնի երգիչ Արիգո Պոլայի մոտ։

Պավարոտին ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին կինը՝ Ադուա Վերոնան էր, ումից նա երեք աղջիկ ունեցավ, երկրորդը Նիկոլետա Մանտովանին, ումից նա ևս մեկ աղջիկ ունեցավ։

Понравилась статья? Поделиться с друзьями: