Այսօր Աղբյուր Սերոբի հիշատակի օրն է

Այսօր Աղբյուր Սերոբի հիշատակի օրն է։ Տարոնո, Ախլաթ գավառի Սողորդ Խչեր տոհմի ներկայացուցիչ է Սերոբը։ 1864ին է Սերոբը ծնվել։

Շատ էր սիրում Սերոբը քայլել Նեմրութի լանջերին։ Որսորդ էր բնատուր։ Տասնութ տարեկանում հրացան է նվեր ստանում ու ամեն օր գնում  լանջերը։ Սերոբը բարձրահասակ էր, ֆիզիկապես շատ ուժեղ։ Ամուսնանում է Սոսեի հետ։

 

1891Ին Պոլիսում է հայտնվում, հետո գնում է Սուլինա քաղաք։ Ծանոթանում է Հրայր դժոխքի հետ ու սկսում է տարվել ազատագրական գաղափարներով։  1895ին վերադառում է Խլաթ՝ 27 հոգանոց խմբով։ Իր շնորհիվ ջարդեր են կասեցվում։ Նրա անվանում են «Նեմրութի հսկա»։  Սերոբը ճկուն էր ու կարողանում էր հակառակորդին ծուղակն գցել ու նույնիսկ փոքր քանակով հաղթել։

 

Թուրքերը ամեն կերպ փորձում էին վերացնել Սերոբին։ Սերոբին թունավորում են ծխախոտի միջոցով։  Նա թաղված է Կարմրակ գյուղում։ 1920ին Սոսե մայրիկը տեղափոխվում է Կոստանդնապոլիս 1920ին։ Գրականության մեջ Աղբյուր Սերոբի մասին շատ պատումներ կան։

Понравилась статья? Поделиться с друзьями: