ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կատարումը․ տեսանյութ

Ահա, թե ինչպես է երգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Կամ, ոմանք պատկերացրել են՝ նա ճիշտ այսպես կարող է երգել։

Դոնալդ Թրամփը հայտնի է իր սկանդալային և անկանխատեսելի խառնվածքով և վարքով, ուստի ամենևին զարմանալի չի լինի, եթե մի օր էլ բեմ բարձրանա և երգի։

Սակայն այժմ ԱՄՆ նախագահը խստիվ զբաղված է նախընտրական քարոզարշավով։ 2020-ի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում նա ցանկանում է ամեն գնով հաղթել դեմոկրատ Ջո Բայդենին։

Տեսագրությունում հատվածներ են Թրամփի նախընտրական ելույթներից։ Ի դեպ, դրանցից մեկում նա սեփական կողմնակցին վտարել է հանրահավաքից։ Դրան չի խանգարել անգամ տղամարդու՝ «Թրամփ-2020» գրությամբ շապիկը։ Բայց հետո, իմանալով, որ տղամարդն իր կողմնակիցն է, զանգահարել է զրուցել նրա հետ։ Իսկ վերջինը չի էլ նեղացել Թրամփից․ դե նախագահ է, ամեն ինչ էլ կարող է պատահել։

Опубликовано MusicTube Четверг, 4 июля 2019 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: