Ահա թե որտեղ և ինչպես է իր մեղրամիսն անցկացնում Սոնա Ռուբենյանը

Օրեր առաջ հարսանեկան ճոխ ու գեղեցիկ միջոցառում կազմակերպած Սոնա Ռուբենյանը ամուսնու՝ Էմիլի հետ մեկնել է հարսանեկան ճամփորդության։ Զույգը մեղրամիսը որոշել է անցկացնել Ֆրանսիայի չքնաղ մայրաքաղաքում։

Սոնան որոշել է հաճելին համատեղել օգտակարի հետ։ Նա Էմիլի հետ վայելում է ոչ միայն Փարիզի չքնաղ տեսարանները, միջավայրը, այլ նաև այցելում է լեգենդար համբավ ձեռք բերած թանգարաններ, որտեղ պահվում են բացառիկ նմուշներ։

Սոնան եղել է Լուվրի թանգարանում։ Երգչուհին լուսանկարներ է տեղադրել, որոնցում երևում է Լուվրի թանգարանի շրջակա տեսարանը։ Սոնան թանգարանի ներսից ևս լուսանկարներ է տեղադրել՝ գրելով հետևյալ մեկնաբանությունը․

«Կուզեի ապրել 1600-ից 1700-ականներում, Բարրոկոն իմ սրտի դարաշրջանն է, և վերջապես կհանդիպեի Բախին»։

Այս գրառմանը Սոնայի երկրպագուները հումորային արձագանք են տվել։ Նրանք նախ սիրելի երգչուհուն բարի ու լավ հանգիստ են մաղթել, ապա հումորով ավելացրել են, որ եթե ծնվեր իր ուզած ժամանակաշրջանում, ապա Գարիկի փոխարեն կհանդիպեր Բախին։

Понравилась статья? Поделиться с друзьями: