«Ալագյազ բարձր սարին»․ գեղեցիկ երգ՝ մոր և դստեր հիանալի կատարմամբ

Հրաշալի երգ և հրաշք կատարում։

Մայր և դուստր պարզապես հիացմունք են պատճառում և ապշեցնում։

Երգը հպվում է յուրաքանչյուրի հոգուն, յուրաքանչյուրին հիշեցնում իր երազանքները, որոնք այդպես էլ անկատար մնացին։ Ինչու՞ ոչ, նաև հիշեցնում է անցած սերերը։

Այստեղ անգամ կարոտն է գեղեցիկ։

Երգում յարի նկատմամբ վիրավորանք կա, զայրույթ, բայց ոչ երբեք չարություն։ Անգամ սարերին է խնդրում ճանապարհ բացել։ Սակայն հետո հիշում է քարոտ ճամփան։

Չնայած վառված և յարին կարոտ սրտին՝ երգի տողերում պահպանվում է հույսն ու բարությունը։

Այսպիսին է հայկական ժողովրդական երգը՝ հույզերով և հույսերով, բարի ապրումներով, նաև տխրությամբ և թախծով, յարի կարոտով։

Երգն այսքան նրբորեն կատարում են մայր և դուստր։

YouTube-ում օգտատերերը ևս հիացել են կատարմամբ՝ գեղեցիկ հաճոյախոսություններ շռայլելով։

Понравилась статья? Поделиться с друзьями: