Covid 19-ի վաղ նշանները ըստ նոր ուսումնասիրւթյունների

Որպես Covid-19- ի վաղ նշան՝ բժիշկները կարևորում են հոտառական խանգարումը: Բժիշկների մեկ այլ ուսումնասիրության մեջ շեշտել են հոտի զգացողությունը՝ որպես կորոնավիուսի առաջնային նշան: Ուսումնասիրության համաձայն, եթե մարդը կորցնում է հոտի և համի զգացողությունը, ապա 10 անգամ ավելի հավանական է, որ նրանք վարակվեն կորոնավիրուսով կամ արդեն վարակակիր են: Հայտնի վիրուսի ամենատարածված նշանը դեռ տենդն է, բայց հոգնածություն զգալը, հոտի և համի զգացումի կորուստը հիվանդության վաղ նշաններն են:

Գիտնականների նոր հետազոտությունները ցույց են տվել, որ եթե մարդը ունի Covid-19 հիվանդություն և ունի նաև փռշտոցներ, շնչառական կաթիլները կտարածվեն 27 ոտնաչափ հեռավորության վրա (8.2 մետր):

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում` մնալ տանը, սահմանափակել շփումները,դուրս գալ տանից միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հաճախ ջերմաչափել, լվանալ ձեռքերը և որևէ ախտանիշի առկայության և հետագա զարգացման դեպքում զանգահարել  առողջապահության նախարարությունում գործող շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով: Առողջ եղեք

Понравилась статья? Поделиться с друзьями: