9 օր՝ առանց ուտելիքի․ մայրը երեխաներին փակել է տանը և սիրեկանի մոտ գնացել

Հասարակությանը ցնցող պատմություն է հայտնի դարձել։ 20-ամյա կինն իր փոքրիկ երեխաների համար շտապօգնություն է կանչել` որդուն մահացած, դստերն՝ անգիտակից վիճակում է հայտնաբերելով։

Կինն ապրել է Նիկոլաևսկի մարզում, վարձու բնակարանում, երկու երեխաների՝ 1 տարեկան, 11 ամսական որդու և տարեկան, 10 ամսական դստեր հետ։ Նոյեմբերի վերջին նա երեխաներին փակել է տանը և 9 օրով գնացել։

Այդ ընթացքում մանկական ճիչեր և լաց լսելով՝ հարևանները ոստիկանություն են զանգահարել, բայց վերջինները փակ բնակարանից արձագանք չստանալով՝ հեռացել են։

Թոռներին ուտելիք է բերել տատիկը։ Տեսնելով, որ դուռը ոչ ոք չի բացում՝ նա ևս հեռացել է։

Դժբախտ փոքրիկներն ուտելու համար մի քանի կոնֆետ են ունեցել։

Տուն վերադառնալով՝ մայրը տեսել է, որ որդին մահացած է։ Երեխան մահացել է դեկտեմբերի 3-ին։ Նրա ավագ քույրն անգիտակից վիճակում էր, բայց ողջ էր։

Հայտնի չէ, թե ինչու է մայրը միայնակ թողնել երեխաներին։ Նա միայն ասել է․ «Ես չգիտեի, որ նրանք կարող են մահանալ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: