Ցավալի լուր. մահացել է չեմպիոն Աղասի Աղասյանը

Այսօր հայտնի դարձավ, որ ավտովթարի հետևանքով մահացել է Աղասի Աղասյանը, ով  ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն էր: Ցավով տեղեկացնում ենք , որ չեմպիոնը ընդհամենը 30 տարեկան էր, բայց ավտովթարը խլեց նրա կյանքը:

Նշենք, որ  Աղասի Աղասյանի առաջին լուրջ հաղթանակը եղել է 2010 թ.՝ ծանրամարտի աշխարհի  երկրորդ ուսանողական առաջնությունում:2010 թ. Աղասին դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության ՝ մինչև 23 տարեկանների  փոխչեմպիոն:

2014 թ ապրիլին Աղասին մասնակցել է Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը և 85 կգ քաշային կարգի B ենթախմբում գրավել առաջին տեղը: Աղասին 2016 թ պետք էշահեր Օլիմպիական խաղերի ուղեգիր, սակայն,  իր խոսքերով, տարօրինակ միջադեպը զրկեց իրեն  այդ ուղեգրից:

Այն որոշիչ եղավ, որպեսզի Աղասի Աղասյանը հեռանա մեծ սպորտից՝ կատարելով  հետևյալ գրառումը, որ ինքը հեռանում է ճակատը բարձր՝ թքած ունենալով այն մարդկանց վրա, ովքեր էժան են իր կոշիկից:

Մեր ցավակցությունն ենք հայտնում Աղասի Աղասյանի հարազատներին և մաղթում համբերություն:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: