Ցավալի․ ո՞վ էր երեկ սահմանին զոհված զինվորականը․ մանրամասներ

Երեկ հայ հասարակության ուշադրությունը սևեռված էր ՏԻՄ ընտրական գործընթացների վրա։ Մինչ ընթանում էին ընտրությունները, ապա նաև դրանց արդյունքների ամփոփումները, հայտնի դարձավ մի շատ ցավալի լուր, որի հանդեպ ոչ ոք անտարբեր չի կարող մնալ։

Լրատվական կայքերում տեղեկություն տարածվեց այն մասին, որ զոհվել է մի զինվորական, ով ընդամենը տասնինը տարեկան էր։ Հընթացս հայտնի դարձավ երիտասարդի անունը։ Մահացածը Գոռ Մարտիրոսյանն էր, ով ծնվել էր 2002 թվականին։

Շուտով հանրայնացվեցին Գոռի լուսանկարները և որոշակի մանրամասներ նրա մասին։ Պարզվում է՝ գեղեցկադեմ երիտասարդն ապրելիս է եղել Ռուսաստանում։ Նա հայրենիք է վերադարձել հատուկ մի նպատակով․ որպեսզի զինվորական պարտքը տա հայրենիքին։

Ցավոք սրտի, հայրենասեր երիտասարդի նպատակը դժբախ ելք է ունենում։ Նրա մահվան հանգամանքները դեռևս հստակեցված չեն։

Ընթանում է քննություն։ Պատկան մարմինները խոստանում են հայտնել Գոռի մահվան հանգամանքների մասին մանրամասն տեղեկություններ, երբ ամեն ինչ հստակվի։

Понравилась статья? Поделиться с друзьями: