Վարչապետը հեռակա բացատրել է, թե ինչի համար է աշխատանքից ազատել երկրի գլխավոր ուժայիններին

Աղաջանյանը նաեւ նշել է, որ Ա.Վանեցյանը եւ Վ.Օսիպյանը Հայաստանի վարչապետի որոշմամբ հեռացվել են զբաղեցրած պաշտոններից:

«Հրաժարականի պատճառների մասին կարող եմ ասել հետևյալը` երկու պաշտոնյաների գործունեությունը չի բավարարել վարչապետին», – լրագրողների հետ զրույցում ասաց Աղաջանյանը:

Լրագրողների այն հարցին, թե ինչու այդ դեպքում Վալերի Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, աշխատակազմի ղեկավարը նշեց, որ » իրենք վարչապետին չեն բավարարել իրենց լիազորությունների շրջանակում, իրենց պաշտոններում»:

«Ես ծառայել եմ պետությանը և ժողովրդին, օրենքին և արդարությանը իմ ողջ կյանքում բացառապես սպայի պատվով և արժանապատվությամբ ։ Այսուհետ ես շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին նույն սկզբունքներով եւ բարոյականության սկզբունքներով», — ասված Է Օսիպյանի հայտարարության մեջ ։

Понравилась статья? Поделиться с друзьями: