Վանեցյանը այն օձն էր, որը տաքանում էր հետհեղափոխական Հայաստանի էյֆորիկ գրկում՝ մի օր հայ ժողովրդին ներսից թունավորելու համար

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վանեցյանը, փաստորեն, մտածում էր՝ մեծ վարկանիշ ունի: Վանեցյանը չհասկացավ, թե ումո՞վ ունի այդ մեծ վարկանիշը: Ո՞վ էր լինելու ինքը եւ որտե՞ղ, ի՞նչ պաշտոնի, եթե հեղափոխությունը չլիներ ու հանգամանքների բերումով չդառնար ԱԱԾ պետ: Նա այնքան անհեռատես էր եւ անադեկվատ, որ հավատում էր, թե առանց Փաշինյանի ինքը որեւէ վարկանիշ ուներ:


Վանեցյանը, փաստորեն, այն օձն էր, որը տաքանում էր հետհեղափոխական Հայաստանի էյֆորիկ գրկում՝ մի օր հայ ժողովրդին ներսից թունավորելու համար:
Հորդորս բոլոր մեծամիտ, ինքնահավան երկոտանիներին. չփորձեք հայ ժողովրդի, Հայաստանի նկատմամբ որեւէ դավաճանական ծրագիր մշակել: Նիկոլ Փաշինյանի դեմ որեւէ գործողություն գործողություն է հայ ժողովրդի դեմ: Եվ ուշադրություն. Փաշինյանը ամենեւին անտեղյակ մեկը չէ, իսկ ժողովուրդն էլ քնած չէ: Հանգիստ վեր ընկեք տեղներդ:

Понравилась статья? Поделиться с друзьями: