«Սուրեն Պապիկյա՛ն, սաստիր բարեկամներիդ»․ Անահիտ Մութաֆյանը սկանդալային գրառում է կատարել

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը համացանցային իր հարթակում սկանդալային գրառում է կատարել, որտեղ պատմել է մի տաքսի ծառայության մասին, որն իր պնդմամբ՝ պատկանում է Սուրեն Պապիկյանի բարեկամներին։

Դերասանուհին նշում է, որ ծառայության աշխատակիցները վատ պահվածք ունեն։ Անահիտը գրել է․ «Մի քանի օր առաջ շատ շտապ պիտի Վանաձոր մեկնեի ու ուշ ժամի հարմար տարբերակը «ԵՎ ԵՎ» տաքսի սերվիզն էր զանգահարեցի խնդրեցի դիմացը մեկ տեղ պահել ու բացատրեցի, որ սրտխառնոց եմ ունենում։

Հասա մեքենայի մոտ դիմացը զբաղված է հանգիստ հարցրեցի թե չստացվե՞ց հա դիմացը տեղ պահել վանաձորցի վարորդը հարձակվեց վրաս՝ իմ քաղաքացի քիրիկնա կարողա՞ եդևը նստեր։ Ապա հանգիստ նստեցի մեքենան դեռ քաղաքից դուրս չեկած պարզվեց, որ վարորդը 6 տեղ ի համար նախատեսված մեքենայով պատրաստվում է տեղափոխել 7 անձ, իջա մեքենայից ու զանգեցի սերվիզ։

Հեռախոսին պատասխանողին հանգիստ բացատրեցի ու մի հարձակում էլ էնտեղից։ Երեկ պարզեցի թե ինչու՞ են այդչափ լկտի պահում վանաձորցի վարորդները և հեռախոսավարները, պարզվում է այդ տաքսի սերվիզը Տարածքային նախարար Սուրեն Պապիկյանի մորաքրոջ տղաներինն է և նրանց թվում է թե իրենք ամենակարող են։

Ես ձեզ խոստանում եմ դատական միջամտությամբ զրկել ձեզ լիցենզիայից նախ պարզելով թե ինչպես եք ստացել այդ լիցենզիան։ Սուրեն Պապիկյա՛ն, սաստիր բարեկամներիդ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: