Սարգիս Ավետիսյան «Շնորհավոր»․ պրեմիերա

Սարգիս Ավետիսյանի նոր հոլովակը «շնորհավոր» է կոչվում, նվիրված է նրանց ում տոնն է ու պետք է  ասել շնորհավոր։

Սարգիսի պրոդյուսերը Արսեն Աղաջանյանն է։ Տեքստը գրել է Գրիգոր Կյոկչյանը, միքսը՝ գործիքավորումը արել է Վարուժ Դիլբարյանը, մոնտաժը՝ Ջորջ Բրայինշակերը։ Հոլովակում դիսկո մթնոլորտ է 80 ականներին տիպիկ սթայլով ու գույներով։ Պարն է գերակշռում հոլովակում և շեշտը դրա վրա է դրված։ Տեսահոլովակում գերակշռում է վարդագույն երանգը ու փայլփլուն հագուստները ինտերիերի հետ ստեղծում են տոնական աուրա։

Սարգիս Ավետիսյանը մարկետինգային քայլ է արել նման երգով ներկայանլ, որովհետև բոլորն էլ գիտեն, որ էս  տեսակ երգերը առիթների, փարթիների ժամանակ հրաշալի պահանջարկ են ունենում։

Ավետիսյանը այն կատարողներից է, ով հիթային երգեր է կարողանում հրամցնել ու հավաքել շատ ֆոլովերներ ու դիտումներ։ Ավետիսյանը նաև իր կլիպերում ընտրում է հայտնի դերասաններ, որոնք ևս ապահովում են դիտելիություն։ Ս․ Ավետիսյանի կատարումները բավականին շատ են առիթների ժամանակ պատվիրվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: