Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Եվա Բաղդասարյանի 60-ամյա մայրիկն ասես դստեր տարիքին լինի․ տեսանյութ

Եվա Բաղդասրայանն իր կարիերան սկսեց գեղեցկության մրցույթից, այնուհետև մոդելային աշխատանքի անցավ, ապա ներգրավվեց դերասանական ոլորտում։ Ինչ խոսք՝ որպես դերասանուհու, նրան շատերն են գնահատում։

Եվան նկարահանվել է հեռուստասերիալներում և սիրվել շատ հեռուստադիտողների կողմից։ Այժմ նա նաև զբաղվում է ֆոտոմոդալային աշխատանքով և պետք է նշենք, որ հանդես է գալիս բավականին համարձակ կերպարներում։

Եվան հարցազրույցներից մեկում նշել էր, որ ժամանակն է անձնական կյանքի մասին մտածել, ապա մի առիթով հայտնել էր, որ իր սիրտն արդեն զբաղված է, սակայն սիրելիին հանրայնացնել չի ուզում, քանի որ վերջինս չի սիրում հանրային կյանքը։

Եվան օրերս հոլովակ էր հանրայնացրել, որտեղ ցույց է տվել ծնողներին։ Տեսանյութում մայրիկը պարում է և ուրախանում։

Դերասանուհի դուստրը հոլովակը մակագրել էր․ «Երանի ես էլ 60 տարեկանում մամայիս պես աշխույժ լինեմ»։ Օգտատերերը նկատել են, որ դերասանուհու մայրիկը գեղեցիկ է և Եվան նման է մայրիկին։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: