Չդիմացավ առերեսմանը․ Նիկոլ Փաշինյանը դստեր մասնակցությամբ նոր տեսագրություն է հրապարակել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, նոր մշակույթ սահմանեց՝ «սելֆիների» և «ուղիղ եթերներ»-ի մշակույթը։ Վարչապետը Facebook-յան իր էջով հաճախ է ուղիղ եթերում լինում՝ ցուցադրելով ինչպես գործնական, այնպես էլ առօրյա կյանքը։

Նա չի խուսափում անգամ ընտանեկան տեսագրություններ հրապարակել կամ զվարճալի միջադեպեր՝ կրտսեր դստեր՝ փոքրիկ Արփիի մասնակցությամբ։

Այսպես, երեկ վարչապետը գրառում էր կատարել, որում Արփին հարցնում է․ «Տանը պաղպաղակ կա՞, չեմ ուզում ուտեմ, ուզում եմ նայեմ»։

Հետո նա տեսագրություն է հրապարակել, որում բացահայտում է դստեր անմեղ սուտը։

Դրանում երեխան խոստովանում է, որ ցանկացել է ուտել պաղպաղակը՝ փորձելով հորից խլել հեռախոսը։

Վարչապետը հարց է ուղղում երեխային՝ իսկ հայրիկին ու մայրիկին կարելի՞ է խաբել։

Ահա և զվարճալի տեսագրությունը՝ փոքրիկ գեղեցկուհու մասնակցությամբ։

Չդիմացավ առերեսմանը:)

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 29 августа 2019 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: