Շնորհակալ եմ Ձեր ջանքի, աշխատասիրության ու լավատեսության համար․ Նիկոլ Փաշինյան

Facebook-յան օգտատերերից Մարիամ Ավետիսյանը մեկնաբանություններում երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջինի սոցցանցի էջում։

«Պարո՛ն Փաշինյան, փոքրիկ արտադրություն ունենք՝ խմորեղենի, սովորաբար ամառվա ամիսներին համարյա թե փակ է լինում, այս տարի անգամ հանգստանալու չենք գնացել, իրոք որ, փոփոխությունը շատ ակնհայտ է։ Շատ շնորհակալ ենք, սիրելի՛ վարչապետ»,-ասվում է մեկնաբանությունում։

Վարչապետն անդրադարձել է այս գրառմանը՝ իր կողմից ևս շնորհակալություն հայտնելով աշխատասիրության և լավատեսության համար և մեկնաբանության սքրինշոթը հրապարակելով։

«Ու բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց անհատական ջանքն են ներդնում՝ հանուն իրենց ընտանիքի և երկրի բարեկեցության։ Ես հավատում եմ Ձեզ»,-ընդգծել է վարչապետը։

Հետաքրքրական է, որ վարչապետի այս գրառման ներքո ևս չի մոռացվել Ամուլսարի թեման։ Օգտարերերից մեկը մասնավորապես նշել է․ «Հուսով եմ, որ Ձեր գրառումների տակ եղած մեկնաբանություններից նկատել եք՝ Ամուլսարը սար է մնալու»։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան վարչապետ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ շրջել է Կողբացի փողոցում և լուսանկարվել անցորդների հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: