Շիրակի մարզի բնակչուհու աչքերից բյուրեղներ են թափվում․

Անբացատրելի երևույթ․ Շիրակի մարզի բնակչուհու աչքերից բյուրեղներ են թափվում․ (Տեսանյութ)

Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Սաթենիկ Ղազարյանի աչքերից գունավոր բյուրեղներ են թափվում։ Արդեն երկու ամիս է, ինչ անբացատրելի այս երևույթը դարձել է ողջ ընտանիքի մտահոգության պատճառը։
Երկու ժամը մեկ բյուրեղներն աչքերից հեռացնելու անհարժեշտություն է զգացվում։ Դրանք կարծր են և սուր, ցավեցնում են աչքերը։

Միքայելյանների տանն ամենից շատ մեր նկարահանող խմբին Սաթենիկն էր սպասում: Աչքի մեջ գոյացած կարծր բյուրեղները ամբողջ գիշեր ու մինչև կեսօր չէին հեռացրել, որպեսզի մեր ներկայությամբ աչք ծակող մանր ու մեծ բյուրեղները հանվեին կնոջ աչքից…

Երևույթը բացառիկ ու եզակի է Հայաստանում: Աշխարհում նման եզակի մարդկանց թիվը հինգն է: Մեկն աֆրիկյան պետություններից մեկում է ապրում:

Հասնա անունով աղջկա մոտ այդ արտառոց երևույթը 12 տարեկանից է ի հայտ եկել` նրա արցունքի բյուրեղները ալմաստներ են:
Այն, ինչն անհավանական ու անհավատալի էր թվում անգամ մեզ, հենց այդ պահին ու տեսախցիկի առջև իրական բացահայտում դարձավ…

Մանրամասները՝ դիտեք տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: