Նիկոլը կամովին, գիտակցաբար է մտել ծանր լծի տակ և աշխատում է օրնիբուն, որ մաքրի 30 տարվա կուտակված ավգյան ախոռները․․․Աստված ճիշտ ժամանակին նրան ոտքի հանեց

ԱՍՏՎԱԾ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՈՏՔԻ ՀԱՆԵՑ․ ՆԱ ԶԳԱՑ, ՈՐ ՎԱՂՆ ՈՒՇ Է ԼԻՆԵԼՈՒ․ԿՈՐՑՆԵԼՈՒ ԷԻՆՔ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՆ ԱՆԴԱՌՆԱԼԻ Է ԼԻՆԵԼՈՒ․․․

ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐևՈՐ Է, ՈՐ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԱԶՆԻՎ Է, ՆՎԻՐՅԱԼ և այս բանտարկություններն ու բացահայտումները, կոռուպցիայի դեմ պայքարը, որը ոմանց դուր չի գալիս, ինքնանպատակ չեն․ միտված են դնելու մեր երկրում ազնիվ ապրելու հիմքերը․ որն աճող սերնդին կկրթի ապրել արդար քրտինքով․․․ֆեյսբուքում կան մարդիկ, ովքեր մեղվի նման տզզում են․

Նիկոլն այս չի արել,այն չի արել, բայց այդ չարածները հնից են գալիս չէ՞, բա ինչու՞ էիք լռում, պապանձվել էիք, կույր ու համր էիք ձևանում․ հիմա լեզուներիդ կապանքները բացվել է, մունաթ եք գալիս․․․ինչու՞ չեք տեսնում, ձեզ կույրի տեղ եք դրել․ այսօր այն ինչ արվում է ավելի գրագետ ու խելացի է արվում, հաշվի առնելով ժողովրդի շահը․ նախկինում չէր արվել ու չէր էլ արվելու․ թքած ունեին ժողովրդի կարծիքի, նրա բարեկեցության վրա․․․

մի կառավարություն, որ բանակի փողերն էր գողացել ու զինվորին առանց փամփուշտի կանգնեցրել էր սահմանին․ 2016-ի ապրիլյան պատերազմին միայն բացահայտվեց , երբ 4 օրում 120 զոհ տվեցինք․․․ այն ժամանակ համատարած լռություն էր․․․ նույն Մարգարիտա Մառոզն ինչու՞ բացատրություն չպահանջեց Սերժից, թե ու՞ր են կորել բյուջեից բանակին հատկացված միլիոնները․․․թե՞ մի կողմից էլ այդ թալանից իրեն էին բաժին հանում․․․

հիմա, որ շատերը ֆեյսբուքում գրառումներ են անում, Նիկոլի բացթողումներն են թվարկում, ուղղակի նողկանք եմ զգում նման մարդկանցից,,, գոնե պապանձվեք, դուք Նիկոլի եղունգը չարժեք, նրա 1 տոկոսի չափ սրտացավ չեք մեր երկրի և անվտանգության, և տնտեսության զարգացման համար,,, դուք ուղղակի առանց խառնակչության չեք կարողանում ապրել․ կամ ծախված էք, կամ էլ պատվեր կատարողներ․ 2-ից մեկը․․․

Այդ բացթողումներն այդ ինչպե՞ս է, որ դուք տեսնում եք, իսկ Նիկոլի սրատես, լրագրողի աչքը չի տեսնում, այն դեպքում երբ տարիներ շարունակ հենց Նիկոլն է բարձրաձայնել երկրում տեղի ունեցած անօրինականությունը, թալանը․․․

Նիկոլը կամովին, գիտակցաբար է մտել ծանր լծի տակ և աշխատում է օրնիբուն, որ մաքրի 30 տարվա կուտակված ավգյան ախոռները․․․Այս մեծ — մեծ— խոսողներն ուղղակի լծված են նախկինների ջրաղացին ջուր լցնելով,,, մեր ազգն իր առաջնորդին, իր ընտրյալին գնահատել չգիտի արժանվույնս այդքան բան․․․ մի քանի օր առաջ գրել էի, «եթե անգամ Քրիստոսը հարություն առնի և կամենա մեր ազգին առաջնորդել, մի պոզ ու պոչ կկպցնեն անպայման»,,, մենք բարդույթավորված ազգ ենք, անշնորհակալ․ փաստն եմ արձանագրում,,,

***
ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ՄԻՇՏ ԴՈՒԽՈՎ,,,

թող կանաչ լինի ճանապարհդ․ Քեզ գնահատողների,հավատացողների պակաս չունես․ այդ մի բուռ ծախված տականքները ոչի՛նչ չեն կարող անել,,․ԱՍՏՎԱԾ ՔԵԶ ՈՒԺ ՈՒ ԿՈՐՈՎ ՏԱ, ԿԱՄՔ ՏԱ, ՈՐ ՔՈ ԲՈԼՈՐ ԾՐԱԳՐԵՐԸ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵՍ, ՈՐ ԿԵՐՏԵՆՔ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ․․,
ԱՍՏՎԱԾ ՔԵԶ ՕՐՀՆԻ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ։

Սոնա Արշունեցու ֆեյսբուքյան էջից

Понравилась статья? Поделиться с друзьями: