Մեկ բռունցք դառնալով ջախջախում ենք հակապետական բոլոր աթաթուրքերին․ Հայկ Թորոսյան

Հայկ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԲՀԿ կուսակցությունը չունենալով քաղաքական դիրքորոշում, վերջնական հաստատեց, որ ինքը շատ հեռու է քաղաքականությունից և չի վայելում ժողովրդի վստահությունը…

նրանք նույնիսկ ժողովրդից ստացած 8%-ի ձայները «շան» տեղ չդնելով և «թքած» ունենալով այդ մարդկանց քաղաքացի լինելու վրա, ոչ մի դիրքորոշում չհայտնեցին, պատկերացնու՞մ եք ո’չ դեմ, ո’չ կողմ, սա պարզապես չլսված բան է քաղաքականության մեջ…

Կարող է ԲՀկ-ն այսպիսի անտրամաբանական քայլի գնաց, որ արփինե հովհանիսյանը հհկ-ի փոխարեն Գագիկ Ծառուկյանից ներողությու՞ն խնդրի, երբ իրեն անվանում էին «դոդի գագո» և կոլբայի միջի աճեցրած հրեշ։

98 պատգամավոր կողմ քվեարկեց հրոյի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությանը, իսկ այն, որ ԱԺ պատգամավորը ներկայացնում է ՀՀ-ի ժողովրդին, դա փաստ է և ԱԺ պատգամավորի որոշումը չկատարելը նույնն է, ինչ տապալել ՀՀ-ի սահմանադրությունը։ Սա ասում եմ նրա համար, որ եթե ՍԴ- դատավորները չկատարեն ԱԺ պատգամավորների ճնշող մեծամասնության որոշումը և չդադարեցնեն հրայր թովմասյանի լիազորությունը, նրանք վաղ թե ուշ, կհայտնվեն նույն ռոբերտ քոչարյանի ճակատագրին։

Սիրելի հայ ժողովուրդ, այն պահին, երբ Սահմանադրական Դատարանը չկատարի մեր իսկ ընտրած ԱԺ պատգամավորների որոշումը, որը հայ ժողովրդի գերակշռող մասի ցանկությունն է, խնդրանքս համայն հայությանը’ կազմակերպենք համահայկական հանրահավաք և գրողի ծոցը նետենք հրայրին և իր նման ՍԴ-ի մյուս դատավորներին, որոնք փորձում են, պետության մեջ իրենց համար պետություն հիմնել և չենթարկվել հայ ժողովրդին.. իսկ մեր դեմ խաղ չկա, կարևորը’ ձեզ չկասկածեք։ Դուխով սպասում ենք ՍԴ-ի վերջնական որոշմանը, դրանից հետո հարկ եղած պարագայում մեկ մարդու պես մոռանում ենք բոլոր մեր անձնական գործերը և մեկ բռունցք դառնալով ջախջախում ենք հակապետական բոլոր աթաթուրքերին.. Դուխո’վ ժողովուրդ ջան դուխո’վ։ ՀԴՄ-ները չմոռանաք։

Понравилась статья? Поделиться с друзьями: