Մարդիկ մահից են վախենում, երբ շատ ավելի սարսափելի է կարոտը… Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Մեր տան բաց գույնի աչքերովը Հայրս էր`իմ կանաչաչյա սերը…որ էդպես էլ կիսատ մնաց(

Ընդամենը մեկ տարին մի ամբողջ կյանք է: Ես անընդհատ ու միշտ խոսում էի սիրո մասին, որովհետև սիրո մեջ ապրել ու մեծացել եմ, ստացել եմ էդ հոգատարությունն ու սովորել լինել էդպիսին` նույնիսկ օտարի նկատմամբ: Իմ ընտանիքն էր էդպիսին: Իմ Ընտանիքին է էդպիսին: Իսկ աշխարհը փոխվել է… Չարակամն ու մանրախնդիրը դոմինանտ «հերոսն» են:
Սերը պակասել է մի տեսակ… Շատ է պակասել, պակասել է նվիրումն ու հիացմունքը, պակասել են պարզ, մարդկային հարաբերություններն ու ազնվությունը:

Իմ Հայրը ատելության փոթորիկների դեմ իմ պաշտպանն էր: Տեղով մեկ սեր:
Ընդամենը մի տարին մի ամբողջ կյանք է…
Հ.Գ. Էսքան կարճ կյանքը ատելության ու վրեժի վրա երբեք չարժի վատնել:
ՀԱՅՐՍ) ծառեր էր աճեցնում ու արթնանում արևածագի հետ) նա գտել էր իր երջանկությունը… Ու մեզ էլ իր ամեն ապրած վայրկյանով միայն երջանկություն է պարգևել: Նա եղել է ու միշտ կմնա իմ Իդեալը: Աշխարհի ամենալավ Հայրը` իմ պապան:
Մարդիկ մահից են վախենում, երբ շատ ավելի սարսափելի է կարոտը…

Понравилась статья? Поделиться с друзьями: