«Հրանտ Արամի Թոխատյան-թոռնիկս վեց տարեկան ա»․ Հրանտ Թոխատյանը հրապարակել է թոռնիկի լուսանկարը

Հրանտ Թոխատյանը վերջին շրջանում Մոսկվայից հաճախակի է աշխատանքային հրավերներ ստանում և նկարահանվում ռուսական արտադրության ֆիլմերում։

Դերասանի կինը՝ Լուիզա Ներսիսյանը, հարցազրույցներիկց մեկում նշել էր, որ Հրանտն այնքան շատ է լինում Հայաստանի սահմաններից դուրս, որ առաջ է բերել իրենց ամուսնալուծության վերաբերյալ խոսակցությունները։ Լուիզան հարցազրույցներից մեկում հավաստիացրել է, որ նրանք չեն ամուսնալուծվել, ուղղակի աշխատանքային բերումով կա այն, ինչ կա։

Հրանտ Թոխատյանը համացանցում մեծ ակտիվություն չունի և հազվադեպ է հրապարակումներ կատարում։ Սակայն այսօր նա  հրապարակում է կատարել, քանի որ այսօր դերասանի համար օրը  յուրահատուկ է․ այսօր նրա թոռնիկի ծննդյան օրն է։

Թոռնիկը կրում է դերասանի անունը։ Հրանտը հանրայնացրել է կրտսեր Հրանտի լուսանկարը և կից գրել․ «Հրանտ Արամի Թոխատյան-թոռնիկս վեց տարեկան ա»։

Գանգրահեր տղային ջերմ շնորհավորանքներ են հղել դերասանի երկրպագուները և անկեղծ բարեմաղթանքներ գրել տաղանդավոր արտիստի թոռնիկին։

Понравилась статья? Поделиться с друзьями: