Հունիսին 30 տոկոս աճել է մահերի թիվը․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո կրկին խոսել է հիվանդության մասին և նշել,որ խնդիրը չի հաջողվում լուծել։ Դրական թվերը դատապարտում են ինչ-որ մեկին կամ մի քանիսին մահվան։ Այդ մահերը նվազեցնելու միակ միջոցը՝ չվարակվելն ու չվարակելն է։ 10900 ակտիվ հիվանդ ունենք,որոնիցից 2106 հիվանդանոցում են։

117 ինը ծայրահեղ ծանր է։Մինչև մայիս ամիսը մենք ավելի քիչ մահ էինք ունեցել քան նախորդ տարի,սակայն այս տարվա հունիսին թվերը փոխվեցին։ 30 տոկոսով մահերի թիվը ավել է քան նախորդ տարի։
Իհարկե,սա ողջ ամբողջությամբ է կապված բուն վիրուսի հետ,բայց այն,որ վիրուսը նպաստում է, դա փաստ է։ Միայն վարքագծի փոփոխությունն է,որ լուծում կտա,այլ տարբերակ չկա։

Վարչական խախտումները կրկին շատացել են,թե հասարակական տրանսպորտում և թե փողոցում։ Առանց կանոնների խստիվ պահանման,մենք արդյունքի չենք հասնի։ Հուլիսի 2 ից սկսում են ընդունելության քննությունները,և կա վտանգ,որ ծնողները կառաջացնեն կուտակումներ,դա վերահսկվելու է խստորեն։

Դիմորդները պետք է գնան միայնակ,առանց ծնողների։ Արայիկ Հարությունյանն էլ ավելացրեց,որ անհրաժեշտ է քննական տարածքում միայն լինի դիմորդը՝առանց ուղեկցողի։ Սա խստորեն վերահսկվելու է։ Պահվելու են բոլոր անվտանգության կանոնները։

Понравилась статья? Поделиться с друзьями: