Հնդկաստանում ընտանիքը խղճացել է ծառին և նրա շուրջ տուն կառուցել

Հնդկաստանի Ջաբալպուր քաղաքում մի տեսարժան վայր կա՝ տուն, որը կառուցվել է ծառի շուրջ։ Շինությունը պատկանում է Քեշարվանի ընտանիքին։ Շուրջ 25 տարի առաջ նրանք խղճացել են ծեր թզենուն և որոշել նրա հետ կողք կողքի ապրել։

Թզենին շուրջ 150 տարեկան է։ 1994-ին ընտանիքի գլխավորը որոշեց ընդլանել կացարանի տարածքը։ Սակայն «տարեց» ծառը կանգնած էր նրա ճանապարհին։ Թզենիները Հնդկաստանում սուրբ են համարվում, այնպես որ, այն կտրել Քեշարվանիները չհամարձակվեցին։ Եվ վերջիվերջո, կտրելը շատ ավելի դյուրին է, քան նոր ծառ տնկելը։ Արդյունքում հնդիկը որոշեց տունը կառուցել հենց դրա շուրջ։

Ծառը ձգվում է ամբողջ շինությամբ, և Քեշարվանի ընտանիքը արագ հարմարվեց նրան՝ վերաբերվելով ինչպես ընտանիքի անդամի։ Չորս հարկ ունեցող տունը շատ ներդաշնակ տեսք ունի՝ ասես ձուլվելով ճյուղերի և բնի հետ։ Ճյուղերն ու տերևները կախված են տանիքից ու պատուհաններից։ Իսկ վերևի հարկում գտնվող պատշգամբում այժմ կարելի է նաև ժամանակ անցկացնել թզենու հովանու ներքո։

Տունն արագությամբ հանրաճանաչություն ձեռք բերեց։ Նախ այն գալիս էին դիտելու ճարտարապետ ուսանողները, իսկ այժմ դրա պատուհանների տակ զբոսաշրջիկների պակաս չկա։

Понравилась статья? Поделиться с друзьями: