Հատկապես տղամարդիկ՝ ավելի զգույշ պետք է լինեն․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է․ տեսանյութ

Հայտնի մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նորից դիմում է մարդկանց՝ զգուշացնելով նրանց նոր սոցցանցային հավանական վտանգի մասին։ Նա վստահ է, որ իր նկարագրած փորձանքի մեջ շատերն են ընկել և դեռ գուցե ընկնեն, եթե չզգուշանան։

Նույն սցենարով վերջին մեկ ամսում իրեն դիմել են մոտ հինգ հոգի, որոնք տուժել են։ Սամվել Մարտիրոսյանը նկարագրում է մոտավորապես սցենարը։ Նա պատմում է, որ գեղեցիկ աղջիկներ ընկերության հայտ են ուղարկում, ապա քայլեր են ձեռնարկում շփվելու համար։

Շփումները շատ արագ ջերմ են դառնում։ Աղջիկը տարբեր անպատկառ առաջարկներ է անում, որոնց կատարման պահերը թաքուն նկարահանում է։ Վերջում ամբողջական անպատկառ բնույթի տեսարաններով լեցում տեսանյութ է պատրաստում՝ ուղարկելով և այն ընկերներին չուղարկելու համար պահանջելով գումար։

Ս․ Մարտիրոսյանը համարում է, որ ոստիկանության դիմելը, կամ վճարելն անիմաստ է այս պարագայում։ Ավելի ճիշտ կլինի պարզապես ընկերներին զգուշացնել այդ մասին։ Իսկ ավելի խելամիտ է պարզապես չընկնել նման թակարդ։ Մանրամասները՝ նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: