Կորոնավիրուսով հիվանդը Արտաշատի բժշկական կենտրոնում, ցած է նետվել հիվանդանոցի պատուհանից

Ալինա Նիկողոսյանը իր ֆեյբության էջում հրապարակում է արել,ոտեղ հայտնել է,որ կորոնավիրուսով հիվանդը,որը բուժում է ստացել Արտաշատի հիվանդանոցում, իրեն ցած է նետել պատուհանից։

Alina

Հիվանդի վիճակը ծանր է, քանի որ նա ստացել է լուրջ վնասվածքներ։ Թե ինչն է դրդել նման քայլի գնալ,Ալինա Նիկողոսյանը չի մանրամասնել,սակայն ակնհայտ է,որ հիվանդի մոտ առաջացել է սուր ընկճախտ,որը բերել է նման քայլի։ Հիվանդը 55 տարեկան է,սակայն չի նշվում տղամարդ է թե կին։

Հատկանշական է,որ աշխարհում սա առաջին դեպքը չէ,երբ կորոնավիրուսով հիվանդը ցանկանում է վերջ տալ կյանքին։ Գուցե պատճառ են դառնում վախերը,կամ հիվանդության ծանր ընթացքը։ Շատ գիտականներ նշում են,որ կորոնավիորսը ազդում է նյարդային համակարգի վրա և կարող է առաջացնել բարդացումներ։

Դժվար է ասել ինչն է պատճառ հանդիսացել 55-ամյա հիվանդին նման քայլի գնալ,սակայն ակնհայտ է,որ այս միջադեպը կառաջացնի մի շարք հարցեր,որոնց պատասխանները պետք է տալ,ինչպես նաև գուցե դառնա շահարկումների թեմա,որովհետև շատ հաճախ առողջապահության նախարարությանը մեղադրում են,որ հիվանդները պատշաճ վերաբերմունքի չեն արժանանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: