իսկ Ադրբեջանին ասելիք չկա՞․ սա է բոլոր հարցերի պատասխանը․․․ Նանե Իսրայեյան

Նանե Իսրայելյանը, ով հիմնել է լրատվություն, խոստանում  է մշտապես լինել հանրության կողքին և պայքար մղել արդարության և բարձրաձայնլ այն ամենի մասին, ինչն անշուշտ կօգնի արդարության հասնելու ճանապարհին։

Նրա հետևորդներից մեկը Նանեին նույնիսկ տեսնում է երկրի ղեկավարի պաշտոնում։ Այս անգամ Նանե Իսրայելյանը գրում է վերջին օրերի տհաճ զարգացումների մասին։

«Մեր երկրում տարիներ շարունակ ընտրակեղծիքով են ընտրվել և երկիրը ղեկավարել։ Արցախի համար բանակցել են ոչ լեգիտիմ իշխանություններ, որոնք եղել են օտար պետության գործակալներ և արել են այն, ինչ իրենց տերերն են ասել:

Նրանք կապ չեն ունեցել Հայաստանի ու ՀՀ քաղաքացու հետ: Սա է բոլոր հարցերի պատասխանը ու պիտի դրվի բանակցության սեղանի առաջնամասում։

Ես մտածում եմ, որ Արցախի ներսից շատ բան հնարավոր է անել, բայց ինձ հասած խոսքը կամ իշխանական է, կամ հակաիշխանական, իսկ Ադրբեջանին ասելիք չկա՞»,- գրել է Նանե Իսրայելյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: