Ի՞նչ դեմք եք տեսնում նկարում․ ուրա՞խ, թե՞ տխուր

Բնությունն անսխալական է և մարդը, ով բնության մասնիկ է, իր կառուցվածքով նույնպես անսխալական է ստեղծված։

Մարդու ներաշխարհը բացահայտելու և ամեն անգամ նորանոր պարզաբանումների հանգելու համար հոգեբանները մշակել են տարաբնույթ թեստեր։ Թեստերի անցկացումը մասնագետները կարողանում են կազմակերպել այնպես, որ բավականաչափ հետաքրիր ընթացք է ստանում։

Մի փոքրիկ նկարից, պատկերից կամ հարցից նրանք կարողանում են վերհանել մարդու  մեջ թաքնված շատ բան։ Ներկայացված խաղ-թեստի միջոցով կարող եք բացահայտել, թե ինչպես եք դուք վերաբերվում կյանքում եղած խնդիրներին։

Եվ այսպես, եթե ձեր աչքին առաջինը զարնել է դեմքի բարի արտահայտությամբ մարդ, ապա ձեզ համար բավական դյուրին է ապրելը, քանի որ խնդիրները ձեզ համար ասես հանձնարարություններ լինեն և դուք դրանք հերթով կատարելով՝ հաղթահարում եք յուրաքանիչյուր խնդիր։ Չափազանց լավատես անհատ եք։ Իսկ եթե առաջինը դեմքի բարկացկոտ արտահայտությամբ մարդ տեսաք, ապա դուք չափազանց մտածկոտ եք։

Յուրաքանչյուր մանրուք, դետալ ընտրում եք երկար ծանր ու թեթև անելուց հետո միայն։ Ձեր գլխում մտքերի ծով է, որի հետևանքով էլ հաճախ դեպրեսիաների մեջ եք ընկնում։

Понравилась статья? Поделиться с друзьями: