Օրվա մեջ թողնել ամեն բան և փոքր-ինչ շեղել ուղեղն առօրյա աշխատանքային և կենցաղային գործերից, երբեմն անհրաժեշտություն է և օգնում է ցրվել ու հանգստացնել ուղեղը։ Ներկայացնում ենք մի լուսանկար, որտեղ պատկերված է սովորական մի ընտանիք։ Լուսանկարը հիշեցնում է խորհրդային տարիների կենցաղը։
Առաջին հայացքից թվում է, թե այն սովորական և հերթական ընտանեկան առավոտներից մեկն է, երբ ընտանիքը նստել է նախաճաշի սեղանի շուրջ և ինչպես հատուկ էր խորհրդային ընտանիքների հայրիկներին, այս ընտանիքի հայրիկը նույնպես բազմոցին նստած թերթ է կարդում։
Ժամանակակից հայրիկները և, ոչ միայն հայրիկները, կկարդային հեռախոսով կամ մեկ այլ տեխնիկական սարքի միջոցով։ Ձեր խնդիրն է այս լուսանկարն ուշադիր զննել և գտնել սխալներ։
Հավատացնում ենք այստեղ սխալները շատ են և գտնվում են յուրաքանչյուր անկյունում։ Լարեք ուշադրությւոնը և տեսողությունը և ձեր աչքից չի վրիպի և ոչ մի սխալ։
Կարող ենք մի փոքր օգնելու համար նշել, որ հայրիկը թերթը թարս է բռնել, երեխաներից մեկը թեյը խառնում է դանակով, այլ ոչ թե գդալով և այլն։