Երկար սպասված ևս մեկ՝ Մոսկվա-Երևան չարտերային չվերթ

Ռուսաստանի Դաշնության մեր հայրենակիցներից ոմանք Մոսկվայից Երևան վերադառնալու բաղձալի երազանք ունեն, ոմանք էլ բախտից են դժգոհ. Մոսկվա վերադառնալ են ուզում, բայց անկարող են , ցավոք , իսկ այստեղ՝ Հայաստանում, ապրելու միջոց չունեն, օրվա հացի ՌԴ-ում վաստակած գումարն էլ սպառվել է:

Այս հարցում թ՛ե հյուպատոսությունները և թե՛ կառավարությունը փորձում են աջակցել, կանգնել ժողովրդի կողքին, շատ հաճախ կազմակերպվում են հատուկ թռիչքներր, որոնք տարբեր երկրներից մեր հայրենակիցներին տեղափոխում են Հայաստան:

Եվ ահա հաջորդ այդպիսի չվերթը սպասվում է մայիսի 31-ին, թռիչքը Մոսկվայից է ժամը 18:օօ-ին: Սովորաբար այսպիսի թռիչքների դեպքում մեծ կուտակումներ են լինում, ինչն անթույլատրելի է այս օրերին, ուստի հայտարարվել է այն մասին, որ նախապես հերթագրված քաղաքացիները կարող են իրենց  տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի թիվ 94 տոմսարկղից , տոմսերը ձեռք բերելու համարևս սահմանված են

ժամեր սոցիալական հեռավորության ամենակարևոր պահանջը պահպանելու համար: Ավիատոմսի արժեքը 13 հազ․ռուբլի է։Մինչև երկու տարեկան երեխաները կարող են թռչել անվճար, ասվում է հայտարարության մեջ,նաև մեկ ուղեբեռի կշիռը չպետք է գերազանցի 23 կիլոգրամը :

Понравилась статья? Поделиться с друзьями: