Երանի այն օրը , որ երկրաշարժից տուժած բոլոր ընտանիքները ապրեն բարենպաստ պայմաններում. Աշոտ Ասատրյան

Հայաստանը ու հայ ժողովուրդը բազմաթիվ ցավոտ կետեր ունի, որոնց մասին խոսելուց, հատկապես պաշտոնական հայտարարություններ անելուց առաջ, պետք է ամեն նախադասությունը մի քանի անգամ ավել ստուգել:

Թեմաներից մեկն էլ Գյումրու անօթևաններն են, ովքեր օր առաջ պետք է բարելվված պայմաններում
ապրեին, սակայն որոշ անձիք իրենց անձնական դղյակները ավելի թանկ էին գնահատել, քան այդ մարդկանց ապրելակերպը:

Հիմա կառավարությունը փորձում է լուծել գյուղակամ բնակավայրերի անօթևանների խնդիրը, որը սխալ ձևակերպման պատճառով տարածվել է այնպես, որ կարծես ընդհանուր անօթևանների խնդիրը մեկ տարում լուծվելու է:

 

Հիմա պատկերացնում եք չէ, թե այդ սխալ ձևակերպման ու թեման նույն թիմի կողմից տարածման արդյունքում քանի ընտանիք հույսով լցվեց ու անհամբեր սկսեց սպասել խնդրի լուծմանը: Սխալա մարդկանց սխալ հույսեր տալը, պետք է կոնկրետ ներկայացնել ծրագիրը, ամեն ինչ որպեսզի մաքսիմալ հասկանալի լինի:

Կոնկրետ գյուղական բնակավայրերի անօթևանների խնդիրների լուծմանը ուղղված քայլը արժանի է ողջույնի: Ցանկացած հայ, Հայաստանի քաղաքացի կամ սփյուռքահայ հպարտությամբ պետք է ընդունի այդ լուրը, որ պետությունը պատրաստվում է հոգալ անօթևանների մի մասի ապրելու խնդիրը:

Երանի այն օրը , որ երկրաշարժից տուժած բոլոր ընտանիքները ապրեն բարենպաստ պայմաններում:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջի գրառում։

Понравилась статья? Поделиться с друзьями: