Ես ինքս էլ չգիտեմ ու՞ր գնամ կամ ի՞նչ անեմ. Ես միայն ուզում եմ , որ մարմին հայտնաբերեն

Շատ շնորհակալ եմ բոլորիցդ ։ Գրում էք , զանգում էք հետաքրքրվում էք ,թե ո՞նց կարող էք աջակցել ։

Հավատացեք , ես ինքս էլ չգիտեմ ու՞ր գնամ կամ ի՞նչ անեմ ։ Ես միայն ուզում եմ , որ մարմին հայտնաբերեն կամ ինչպես ասում են գոնե հերձած կտորներից դնթ հետազոտություն անեն և ՀՀ ում և ՀՀ ից դուրս , պարզելու համար մեր երեխան է ,թե՞ ոչ , իսկ ապա դատական պրոցես , բոլոր մեղավորները պետք է պատժվեն ։
Հավատացեք ,թեկուզ ,այս պահին սպառված եմ , հոգեպես շատ ծանր վիճակում եմ , ուղեղս բթացած է , ոտքի վրա արդեն չեմ կարողանում կանգնել , բայց պիտի մինչև վերջ գնամ , թեկուզ ծնկաչող , թեկուզ գետնին չոչ անելով , թեկուզ կիսամեռ ։ Ես թույլ չեմ տա , որ նրանք մարսեն մեզ այսքան դաժան փորձության ենթարկելու և որդուս խլելու համար …

Մահացած նարածնի մայրը՝ Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում, քիչ առաջ ևս մեկ գրառում է կատարել․

Լինելով շնորհակալ Հայուհու կերպար ։ Ուզում եմ Ձեզ ասել, որ առողջապահության նախարարը , նույնպես մտահոգ է կատարվածից ։ Քիչ առաջ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար՝ Ալինայի հետ հեռախոսազրույց ունեցանք ։ Նրանք , բացի նրանից , որ ամեն կերպ փորձում են բացահայտել կատարվածը ,այլ նաև մտահոգ են իմ առողջությամբ ։ Ալինան ինձ հաղորդեց ,որ առողջապահության նախարարի միջնորդությամբ բուժզննում եմ անցնելու նշված հիվանդանոցում , օրը ժամը արդեն պայմանավորված է ։ Իսկապես ես դրա կարիքը ունեյի , բայց վախենում էի դիմել որևէ բժշկի , այսքան փորձություններ անցնելուց հետո ։ Այս դեպքում համաձայնեցի ,քանի որ առողջապահության նախարարության իմացությամբ և վերահսկողությամբ կլինի հետազոտություններն ու բուժումը ։ Գոնե այս անգամ ինձ չեն թմրեցնի և թունավորի իրենց անգրագիտության հետևանքով ։ Նաև հանդիպում կկազմակերպի նախարարի հետ ։
Մենք ուժեղ ենք միասին ։
Ես իմ հոգու խորքում հավատում եմ , որ կհասնեմ ցանկալի արդյունքի ։

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: